Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել․ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել․ Փաշինյան
Քաղաքականություն
15:00, 20 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի   անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով: 

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը: