Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառուխի և Խրամորթի ուղղությամբ շփման գծի պահպանությունը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում. նոր մանրամասներ

Փառուխի և Խրամորթի ուղղությամբ շփման գծի պահպանությունը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում. նոր մանրամասներ
Քաղաքականություն
19:39, 24 март 2022
Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս մասին փոխանցում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
 
«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- ասված է հայտարարության մեջ: