Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն Չինաստանից պահանջում է աջակցություն չցուցաբերել Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն Չինաստանից պահանջում է աջակցություն չցուցաբերել Ռուսաստանին
Քաղաքականություն / Աշխարհ
22:22, 24 март 2022
Չինաստանը չպետք է աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր Չինաստանին կոչ են արել ձեռնպահ մնալ Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցելուց։ Չինաստանը չպետք է տնտեսական կամ ռազմական աջակցություն տրամադրի Ռուսաստանի ներխուժմանը, փոխարենը Պեկինը պետք է օգտագործի իր զգալի ազդեցությունը Ռուսաստանի վրա և նպաստի անհապաղ խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է Ստոլտենբերգը:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության։

Չնայած դրան՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Եվրոպայում չորս լրացուցիչ բազմազգ մարտական խմբեր կստեղծի՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ գործողությանը։ Դրանք կստեղծվեն Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում: