Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. ՌԴ ՊՆ

ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
22:36, 24 март 2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զրուցել են հեռախոսով։

 Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից առաջադրանքների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ։