Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը նախընտրական արշավին մասնակցել է աշխատանքային ժամից հետո․ ՏԿԵՆ խոսնակը հերքում է «Հրապարակ»-ին

ՏԿԵ նախարարը նախընտրական արշավին մասնակցել է աշխատանքային ժամից հետո․ ՏԿԵՆ խոսնակը հերքում է «Հրապարակ»-ին
Քաղաքականություն
12:58, 25 март 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Այսօր «Հրապարակ»-ը գրել է, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան աշխատանքային ժամերին Վեդի քաղաքում մասնակցել է Գարիկ Սարգսյանի նախընտրական արշավին։

Նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ ՏԿԵ նախարարը նշված միջոցառմանը մասնակցել է մարտի 23-ին, ժամը 19։30-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո։