Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ինքը չէր, որ 2008թ․ Մայենդորֆյան դղյակում սկիզբ դրեց Մինսկի խմբին սպանող ու նրան զուգահեռ բանակցային գործընթացին. Ստյոպա Սաֆարյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այդ ինքը չէր, որ 2008թ․ Մայենդորֆյան դղյակում սկիզբ դրեց Մինսկի խմբին սպանող ու նրան զուգահեռ բանակցային գործընթացին. Ստյոպա Սաֆարյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
18:32, 25 март 2022
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին», – լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի գրավման մասին հարցի։

Հա էլի․ ինչի եք հարցնում․ 

-Այդ ինքը չէր, որ 2008թ․ Մայենդորֆյան դղյակում սկիզբ դրեց Մինսկի խմբին սպանող ու նրան զուգահեռ բանակցային գործընթացին, Մայենդորֆյան հռչակագրի մեջ թույլ տվեց մտցնել Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության հռչակագրի դրույթը հակամարտությունների կարգավորման մասին՝ այն է՝ ՄԱԿ (ԱԽ) փասստաթղթերի հիման վրա, ու ամրագրեց Արցախի բացակայությունը բանակցային գործընթացից, 

-Այդ ինքը չէր, որ հայ-թուրքական պրոցեսով թույլ տվեց ձևավորվի Արցախի խնդրով Մոսկվա-Անկարա կանոնավոր խորհրդակցական առանցքը, ու մենք հայտնվեցինք Անկարա-Մոսկվա-Բաքու եռանկյան մեջ, 

-Այդ ինքը չէր, որ 44-օրյա պատերազմի շրջանում խաղիկներով ու ուղղակի առաջարկում էր ընդունել ռուսական պայմաններով պատերազմի կանգնեցումը, 

-Այդ ինքը չէր, որ պատերազմից հետո հարցազրույց էր տալիս, թե ինքը համաձայն է եղել ռուսական պլանին, ինչը հենց այն է, ինչ կա այժմ Արցախում ու որի պտուղները վայելում ենք, 

Այդ ինքը չէր, ինքը ռայոն էր գնացել, Արմանն էր․․․․