Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքսիկան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց են ներկայացրել՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ

Մեքսիկան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց են ներկայացրել՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն / Աշխարհ
21:13, 25 март 2022
Մեքսիկան և Ֆրանսիան երեքշաբթի օրը խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Ուկրաինայում հումանիտար իրավիճակին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աղբյուրը։

«Ֆրանսիան և Մեքսիկան երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի նիստ անցկացմելու հայց են ներկայացրել՝ նվիրված Ուկրաինայի հումանիտար իրավիճակին», - ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Պարենի համաշխարհային ծրագրի ու Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչները հանդես կգան զեկույցներով:


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի