Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի հետ ինչ պայմանագիր է ձգտում կնքել Ռուսաստանը. մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի օգնականը

Ուկրաինայի հետ ինչ պայմանագիր է ձգտում կնքել Ռուսաստանը. մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի օգնականը
Քաղաքականություն
21:41, 25 март 2022
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմը պնդում է համապարփակ պայմանագիր, որտեղ, ի լրումն չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների, կլինեն մի քանի դիրքորոշումներ, որոնք կարևոր են Մոսկվայի համար, լրագրողներին ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին. գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ապառազմականացում, ապաազգայնականացում, Ղրիմի և Դոնբասի ճանաչում, ինչպես նաև մի շարք այլ պայմանագրային դիրքորոշումներ, առանց որոնց քննարկման և դիտարկման, կարծում եմ, համաձայնագրի կնքումը քիչ հավանական է»,- ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել է ՌԴ նախագահի օգնականը։


Մեդինսկու խոսքով՝ ուկրաինական կողմն առաջին հերթին ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ երրորդ երկրներից, եթե Կիևը չդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մեդինսկին այս դիրքորոշումը միանգամայն հասկանալի է անվանել։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի