Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին

ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
Քաղաքականություն
21:26, 25 март 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և լուծել բոլոր հարցերը, այդ թվում` հումանիտար բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», - ասել է նա: