Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին

Ջո Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին
Քաղաքականություն / Աշխարհ
22:22, 25 март 2022
Համաշխարհային պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն արդեն գործում են Ռուսաստանի դեմ, բայց կլինեն ավելին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժեշուվ քաղաքում:

Դրա հետ մեկտեղ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
 «Մենք պետք է շարունակենք մեծացնել այդ օգնությունը Ուկրաինայի կառավարության հետ սերտ համակարգմամբ», - ասել է նա: