Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում
Քաղաքականություն
12:11, 26 март 2022
Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում. տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից: 

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: 

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: