Ներկայացրել եմ մանրամասներ ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ․ Արթուր Հովհաննիսյանը նամակ է հղել Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

Քաղաքականություն
ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան - Չեխիա բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա - Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։
Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։
Ընդգծել եմ նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ։
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։