Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի հետ․ Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում

Արմեն Գրիգորյանը  հանդիպել է Լիտվայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի հետ․ Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում
Քաղաքականություն
21:23, 31 март 2022
Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը և ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր՝ Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին: Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում: