Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, ԱԳՆ շենքն է՞լ չեք կարողանում գտնել. կարող եմ շենքն էլ ցույց տալ, վարորդ էլ տրամադրել ձեզ. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ՏԻՄ մասին օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, ԱԳՆ շենքն է՞լ չեք կարողանում գտնել. կարող եմ տեղն էլ ցույց տալ, կարող եմ վարորդ էլ տրամադրել, որ ձեզ տեղափոխեն ԱԳՆ, որովհետև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ձեզ առաջարկել է գալ և ծանոթանալ ձեր նշած փաստաթղթի հետ»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթի ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը ընդգծեց՝ եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում կամ որևէ այլ համայնքում պետք է ՏԻՄ չլինի՞. «Բա ենթադրյալ պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու: Ձեր օրակարգը հետևյալն է. ոնց կարողանաք քաղաքական շահարկում անել Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Ընդդիմադիրների խոսքը զարմանալի զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում: