Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրերը տաքացել են․ ընդդիմությունը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ քննարկելու ինչպես պահել Արցախը

Օրերը տաքացել են․ ընդդիմությունը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ քննարկելու ինչպես պահել Արցախը
Քաղաքականություն
15:17, 01 апрель 2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում քաղաքացիներին ապրիլի 5-ին ժամը 18:30-ին գալ Ազատության հրապարակ և  միասին քննարկել Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերը:

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանությունն անկարող է կազմակերպել երկրի պաշտպանությունը: «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել», - ասաց Սաղաթելյանը:

Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, ակցիան նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այն կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը նաև կանխարգելիչ բնույթ ունի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ:
«Տեղի են ունեցում գործընթացներ, շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ նոր զիջումների տանելու»,-ասաց Սաղաթելյանը: