Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի հարթակում պետք է բարձրացնել Ադրբեջանից եկող սպառնալիքի մասին, մյուս հարթակում` բանակցել իրենց հետ. Արմեն Պետրոսյան. Տեսանյութ

Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն տարածվեց, որում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:

Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ևս մեկ անգամ անդրադարձավ թեմային և ասաց. «Ադրբեջանը իր գործողություններով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել»:

Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, ի՞նչ հնարավոր տարբերակներ կան։ Արևելագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով ստեղծվել է բարդ քաղաքական իրավիճակ, որը ուղիղ անդրադառնում է մեր տարածաշրջանի վրա, և ակնհայտ է, որ հայկական կողմը պետք է հնարավոր բոլոր մակարդակներում փորձի կանխել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Այս համատեքստում բոլոր հնարավոր մեխանիզմները պետք է գործի դրվեն։ 

Վովա Հակոբյան 


Մանրամասն՝ տեսանյութում