Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրություններ․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը․ քննարկում՝ ՈՒՂԻՂ

Արտահերթ ընտրություններ․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը․ քննարկում՝ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
10:58, 22 март 2021
Թեև արդեն հայտարարվել է, որ հունիսի 20-ին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով, անցկացվելու է արտահերթ ընտրություններ, սակայն հերթական անգամ ընտրական նոր օրենսգրքի բարելավման առաջնահերթ գործընթացը փորձ է արվում հետաձգել։
 
Քաղհասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ պնդում են, որ առանց նոր խաղի կանոնների, առանցքային փոփոխություններ չանելու դեպքում, տարածքային (ռեյտինգային) ընտրակարգը պահպանելով՝ ընտրական ողջ գործընթացը հերթական անգամ վերածվելու է փողի, վարչական ռեսուրսի եւ թաղային հեղինակությունների ազդեցությունների պայքարի։