Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ», այլընտրանքը ո՞րն է, թուրքի հետ պատերա՞զմը. Վահրամ Աթանեսյան

Եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ», այլընտրանքը ո՞րն է, թուրքի հետ պատերա՞զմը. Վահրամ Աթանեսյան
Քաղաքականություն
15:49, 04 апрель 2022
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեսյբուքյան էջում գրել է․ 

«Անկեղծորեն կուզենայի լսել, թե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ» ասողները որպես հայ-թուրքական երկխոսության այլընտրանք ի՞նչ են առաջարկում։ 

Ոչ ոք թուրքին չի վստահում։ Աշխարհում, առհասարակ, ոչ մի ազգ մյուսին չի վստահում, նույնիսկ ամենամերձավոր դաշնակից երկրներն են միմյանց լրտեսում, իրար դեմ ծուղակներ լարում, տնտեսական, քարոզչական, քաղաքակրթական պատերազմ մղում։ 

Կյանքը մրցակցություն է, քաղաքականությունը՝ առավել եւս։ Բայց եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ», այլընտրանքը ո՞րն է։ Թուրքի հետ պատերա՞զմը։ Երրորդ ուժի օգնությամբ թուրքին «դաս տալը» մոռացեք։ Չի եղել, չկա, չի լինելու»։