Գերմանիան 40 ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, Մոսկվան խոստացել է պատասխանել դիվանագետների արտաքսմանը

Քաղաքականություն / Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 40 ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել. գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների զգալի մասին անցանկալի ենք հայտարարել: Հետագա արձագանքների դեպքում մեր գործընկերների հետ միասին նախաձեռնությամբ հանդես կգանք»,- գրել է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ռուսաստանը կպատասխանի Գերմանիայի կողմից 40 ռուս դիվանագետների արտաքսմանը։
«Գերմանական քաղաքական մեքենայի չարամիտ այս արարքին ևս կպատասխանենք»,- ասել է Զախարովան։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի