Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմտյան երկրները արտաքսել ու անցանկալի անձ են հայտարարել 315 ռուս դիվանագետների

Արևմտյան երկրները արտաքսել ու անցանկալի անձ են հայտարարել 315 ռուս դիվանագետների
Քաղաքականություն
20:14, 05 апрель 2022
Փետրվարի 24-ից սկսած արևմտյան երկրները արտաքսել ու պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ են հայտարարել 315 ռուս դիվանագետների։ Պարզվել է, որ այն մոտ 2,5 անգամ ավելի է, քան 2018 թվականին Սկրիպալի գործով պայմանավորված դիվանագիտական անձնակազմի նախկինում կատարված խոշոր արտաքսումը. գրում են ռուսաստանյան տելեգրամյան ալիքները:

Լեհաստանը (45), Գերմանիան (40), Սլովակիան (35), Ֆրանսիան (35), Իտալիան (30) ռուս դիվանագետների մեծ մասին արտաքսել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։

Նաև ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հայտարարվել են անցանկալի անձինք Բելգիայում (21), Նիդեռլանդներում (17), Դանիայում (15), Բուլղարիայում (13), Հյուսիսային Մակեդոնիայում (5), Իռլանդիայում (4), Լիտվայում (4), Լատվիայում, (16), Շվեդիայում (3), Էստոնիայում (17), Չեռնոգորիայում (1) և Չեխիայում (1):

Միացյալ Նահանգները արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին, ինչպես նաև պերսոնա նոն գրատա է հայտարարել ՄԱԿ-ում ռուսական առաքելության 12 աշխատակիցների։

Բացի այդ, Ռիգան և Վիլնյուսը իջեցրել են Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։ Լիտվան նաև հայտարարել է Կլայպեդայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին,  իսկ Լատվիան՝ Լիեպայայում և Դաուգավպիլսում։ Էստոնիան էլ հայտարարել էր՝ Նարվայում հյուպատոսությունը և Տարտուում գտնվող գրասենյակը  փակելու մասին։