Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի նոր արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը

Վրաստանի նոր արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:32, 05 апрель 2022
Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին ապրիլի 6-7-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ՆԱՏՕ-ի մի խումբ գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի արտգործնախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դարչիաշվիլին Բրյուսելում կմնա մինչև ապրիլի 8-ը և կհանդիպի այլ երկրների գործընկերների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հետ, հավելել են Վրաստանի ԱԳՆ-ն։