Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞նց է հնարավոր, էլի, երկու նախկին նախագահ որևէ ծրագիր Արցախի մասին չունենա, այն էլ՝ լինելով արցախցի. Ստյոպա Սաֆարյան

Ո՞նց է հնարավոր, էլի, երկու նախկին նախագահ որևէ ծրագիր Արցախի մասին չունենա, այն էլ՝ լինելով արցախցի. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
13:37, 06 апрель 2022
«Ո՞նց է հնարավոր, էլի, երկու նախկին նախագահ որևէ ծրագիր Արցախի մասին չունենա, այն էլ՝ լինելով արցախցի»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին:

«Ազնիվ խոսք, որքան ասում ես՝ չարձագանքես, չի լինում․․․: Երբ ծանր, երկար-բարակ մտորումներից հետո որոշում էլ ես, այնուամենայնիվ, արձագանքել, մի բան գրել, չի ստացվում, թե ինչ գրես․․․: Երևանում Արցախի դրոշ բարձրացնելո՞ւ, ծրագիր չունենալո՞ւ․․․ ինչպես տատին կասեր, բա ինչո՞ւ ենք հավաքվել․․.:

Մարդիկ ուղղակի զուտ հավաքվել են հրապարակում, որ եթե հանկարծ մի բան պատահի ու իշխանությունը վերևից ընկնի, իրենց ձեռքերի մեջ ընկնի․․․:

Ո՞նց է հնարավոր, էլի, երկու նախկին նախագահ որևէ ծրագիր Արցախի մասին չունենա, այն էլ՝ լինելով արցախցի․․․․»,- գրել է Սաֆարյանը: