Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմագերիների վերադարձի հարց, ներքին ու արտաքին մարտահրավերներ․ Ինչ են քննարկել Իմ քայլն ու ԱԱԽ քարտուղարը փակ հանդիպմանը

Ռազմագերիների վերադարձի հարց, ներքին ու արտաքին մարտահրավերներ․ Ինչ են քննարկել Իմ քայլն ու ԱԱԽ քարտուղարը փակ հանդիպմանը
Քաղաքականություն
13:51, 22 март 2021
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ 

«Տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։  

Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները,  տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր»։