Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
22:33, 06 апрель 2022
Այսօր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության փոխնախագահ, արտաքին գործերի, պաշտպանության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության, տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով պատասխանատու Գաբրիելա Հայնրիխի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ: