Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի հատուկ ծառայությունները խոշոր սադրանք են նախապատրաստում․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները խոշոր սադրանք են նախապատրաստում․ ՌԴ ՊՆ
Քաղաքականություն / Աշխարհ
22:48, 06 апрель 2022
Ուկրաինայի հատուկ ծառայությունները խոշոր սադրանք են նախապատրաստում թունավոր նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 120 տոննա քլոր են օգտագործել։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանին մեղադրել քիմիական աղետ ստեղծելու մեջ։

Նախարարության տվյալներով՝ ուժայինները նմանատիպ գործողություններ են իրականացրել Սումիի մոտ գտնվող Կոնոտոպում և Տրոստյանեցում, ինչպես նաև Կիևի շրջանի Կատյուժանկայում։

Նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ-ին ներկայացրեց փաստարկներ Բուչայից նյութերի հրապարակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչը ՊՆ-ն սադրանք է որակում ուկրաինական իշխանությունների և արևմտյան լրատվամիջոցների կողմից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։