Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխ գործընկերոջս հետ հանդիպման առանցքում գլխավորապես ԼՂ-ը շուրջ ստեղծված իրավիճակն էր․ Արթուր Հովհաննիսյանը առցանց հանդիպում է ունեցել Մարեկ Բենդայի հետ

Չեխ գործընկերոջս հետ հանդիպման առանցքում գլխավորապես ԼՂ-ը շուրջ ստեղծված իրավիճակն էր․ Արթուր Հովհաննիսյանը առցանց հանդիպում է ունեցել Մարեկ Բենդայի հետ
Քաղաքականություն
16:44, 11 апрель 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որպես Հայաստան - Չեխիա բարեկամական խմբի ղեկավար առցանց հանդիպում ունեցա Չեխիայի Պատգամավորների պալատում իշխող «ODS» խմբակցության և Չեխիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի հետ։

Չեխ գործընկերոջս հետ հանդիպման առանցքում գլխավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, քննարկել ենք նաև հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցեր։