Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին ինքը պետք է հասնի Ուկրաինայի հաղթանակին. Պենտագոն

Զելենսկին ինքը պետք է հասնի Ուկրաինայի հաղթանակին. Պենտագոն
Քաղաքականություն / Աշխարհ
22:40, 12 апрель 2022
Պենտագոնը ցանկանում է հասնել Ուկրաինայի հաղթանակին և վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը, բայց այդ ամենին պետք է հասնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որին ԱՄՆ-ը չի կարող թելադրել իր կամքը:

1lurer.am փոխանցմամբ, նման պնդմամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Մենք ցանկանում ենք Ուկրաինայի հաղթանակը։ Մենք ցանկանում ենք Ուկրաինան տեսնել ինքնիշխան, ամբողջական, և որ նրա ողջ տարածքում ռուսական զորքեր չլինեն։ Թե ինչպե՛ս պետք է դա անել, այդ հարցին պետք է պատասխանեն պարոն Զելենսկին և Ուկրաինայի կառավարությունը»,- նշել է Քիրբին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի Զելենսկուն թելադրելու, թե ինչպիսին պետք է լինի Ուկրաինայի հաղթանակը: