Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«45մլն դրամ պարգևավճար է ստացել Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա մասին խոսեն»․ Սիսակ Գաբրիելյան

«45մլն դրամ պարգևավճար է ստացել Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա մասին խոսեն»․ Սիսակ Գաբրիելյան
Քաղաքականություն
11:27, 23 март 2021
Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-17-րդ հոդվածները կանոնակարգում են քննիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության վերաբերյալ կարգավորումները Քննիչ հանձնաժողովները ձևավորվում են հանրային բարձր հնչեղություն ստացած հարցերի շուրջ։

Անհատ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում էր լրացուցիչ գործիք տալ քննիչ հանձնաժողովին, որով կառավարության այն անդամը, ով կհրավիրվի քննիչ հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանա, առիթ կտա որպեսզի քննիչ հանձնաժողովը իր որոշմամբ դիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացնեն ԱԺ նախագահին `վարչապետի ուշադրությունը հրավիրելով տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ։ Այս առաջարկը դրական եզրակացություն չէր ստացել։

Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը, իր խոսքում անդրադառնալով այս առաջարկին ,նշեց, որ նման լիազորություն, ըստ էության, հիմա էլ ունեն պատգամավորները։ Սիսակ Գաբրիելյանը օրինակ բերեց, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրել նախկին նախագահին, վարչապետին, և վերջիններս եկել են։  Գաբրիելյանը խնդրեց չառանձնացնել իշխանություն, ընդդիմություն՝ նշելով, որ բոլոր պատգամավորներն էլ հավասար սահմանադրական լիազորություններ ունեն։ «Մեր հայտարարություններով, գործողություններով մենք հնարավորինս այս ինստիտուտը արժեզրկել ենք։ Այդ թվում մեր ընդդիմադիր գործընկերները 17+ հանրահավաքի ժամանակ 18+  ինչ խոսքեր ասես ասել են, ամեն ինչին կպել են՝ պատգամավորների հավելավճարներից սկսած մինչև բնակարանների վարձավճարների փոխհատուցումները», - ասաց Սիսակ Գաբրիելյանը, ապա օրինակ բերեց ընդդիմադիր խմբակցությունների ստացած պարգևավճարները։ «45մլն դրամ պարգևավճար է ստացել Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա մասին խոսեն։ Ընդհակառակը դեմ են խոսել։ 20մլն և ավել էլ պարոն Մարուքյանն է ստացել և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, բայց որևէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է, որպեսզի մեր գործընկեր Սրբուհի Գրիգորյանը մեկ անգամ ավել գնա Սյունիքի մարզ, այնտեղից խնդիրներ բերի։ Եվ երբ այդ մարդը գնացել խնդիրներ է բերել և դրանք լուծվել են, ինքնս էլ ուրախացել եմ, իրեն էլ անձամբ գրել եմ՝ «տեսեք էս մի հարցն էլ գնացիք տեղից բերեցիք՝ լուծվեց», - ասաց Գաբրիելյանը։