Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ ՝ իշխանությունները այս նախագիծը կընդունեն, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե՝ մենք․ Մարուքյան

Վստահ եմ ՝ իշխանությունները այս նախագիծը կընդունեն, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե՝ մենք․ Մարուքյան
Քաղաքականություն
12:16, 23 март 2021
Այսօր Աժ նիստի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ իրենց կողմից ներկայացված նախագծին, որը առաջարկում էր զինծառայողներին տրամադրել իրենց չստացած արձակուրդները, նշելով, որը Պաշտպանության հանձնաժողովում այն մերժվել է․
«Մերժվել է, բայց վստահ եմ իշխանությունները այս նախագիծը կընդունեն, բայց, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե՝ մենք»։
Մարուքյանը դիմեց Անդրանիկ Քոչարյանին, ներկայացնելով իր այս պնդման պատճառը, նշեց, որ պատերազմից առաջ 2 անգամ ԼՀԿ-ն առաջարկել է համաներում կիրառել 27 տարին լրացած հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և ամեն անգամ այս առաջարկը ՊՆ հանձնաժողովի կողմից մերժվել է, բայց հետո նորից առաջ է բերվել։

«Օրերս տեսնեմ, որ Դուք ելույթ եք ունենում և ասում , որ իշխանությունը ,համագործակցելով ՊՆ-ի, Ռազմական ոստիկանության, Գլխավոր դատախազության և տարբեր մարմինների հետ, որոշել ա համաներում անի։ Բա ապրե՛ք։ Բա շնորհակա՛լ ենք։ Բա մի անգամ ասե՛ք, որ ԼՀԿ-ն 2 անգամ առաջարկել է, դուք մերժել եք։ Պատերազմից առաջ անեիք, հիմա հազարավոր տղաներ մեզ հետ կլինեին», - նշում է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ բոլոր հանրային ծառայողներ արձակուրդ են ստանում, բացի զինծառայողներից։