Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունեմ առողջական խնդիրներ. Մոտ ապագայում երեւի թե այլեւս այստեղ չգտնվեմ. Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Ունեմ առողջական խնդիրներ. Մոտ ապագայում երեւի թե այլեւս այստեղ չգտնվեմ. Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Քաղաքականություն
13:41, 12 февраль 2021
«Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ ունեմ առողջական խնդիրներ, որով պայմանավորված տեւական շրջան, 2019-ին մի ամբողջ նստաշրջան ստիպված էի բացակայել ավագանու նիստերից», այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, հայտնում է news.am-ը։

«Դրանով պայմանավորված էլի որոշ ժամանակ ստիպված եմ լինել պասիվ: Մոտ ապագայում երեւի թե ես այլեւս այստեղ չգտնվեմ: Սա պրոցեսի հարց է, խնդրում եմ ճիշտ հասկանալ: Նաեւ ուզում եմ նորողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ դերակատարումը: Նորղություն խնդրել կիսատ թողած գործերի համար, շնորհակալություն հայտնել առաջին հերթինքաղաքապետին, մեր խմբակցությանը, մյուս խմակցության անդամներին, նաեւ աշխատակազմին: Ես հստակ չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենաբայց մոտակա նիստերին ես կրկին բացակա կլինեմ: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել այստեղ»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Աստված առողջություն տա ձեզ, մեր ազգին: Դուք միշտ փորձել եք առավելագույնը անել մեր քաղաքի համար: Ձեզ առողջություն, գրկում եմ ձեզ»: