Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ է հանրության համախմբում․ Արցախի նախկին ԱԳ նախարարը մասնակցել է ԱՀ Կառավարության նիստին

Անհրաժեշտ է հանրության համախմբում․ Արցախի նախկին ԱԳ նախարարը մասնակցել է ԱՀ Կառավարության նիստին
Քաղաքականություն
15:46, 15 апрель 2022
Արցախի նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Անցած շաբաթ օրը հրավիրվել էի մասնակցելու Արցախի Հանրապետության Կառավարության նիստին, որը վարել է Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ես տվել եմ ստեղծված իրավիճակի իմ գնահատականը և ներկայացրել այդ իրավիճակից դուրս գալու իմ պատկերացրած ուղիները։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների հավաքագրում, պետական բոլոր հաստատությունների թիմային՝ առավելագույնս համակարգված աշխատանք, խոհեմ արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում։

Վստահ եմ, որ այս և այլ ձեռնարկվող քայլերը մեր երկրին թույլ կտան արժանապատվորեն դուրս գալու ներկայիս ճգնաժամային իրավիճակից։