Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին Դամասկոսի մերձակայքում

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին Դամասկոսի մերձակայքում
Քաղաքականություն / Աշխարհ
13:28, 16 апрель 2022
 Իսրայելի ռազմաօդային ուժերն ապրիլի լույս 15-ի գիշերը գրոհել են Դամասկոսի շրջակայքի վրա, որտեղ օրերս տեղակայվել Էին իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքներ եւ ռադարներ:

Ինչպես հաղորդել Է Դուբայից հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ Էր տանում շիաների «Հըզբոլլահ» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:

Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորական աղբյուր, հայտնել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Երեւանի ժամանակով 00:02-ին կրակ են բացել Դամասկոսի երկնքում օդային թիրախների վրա: Գործակալության տվյալներով՝ սիրիացի զենիթայինները խոցել են հակառակորդի մի քանի հրթիռներ:

«Իսրայելի կողմից ագրեսիվ գործողության հետեւանքով հասցվել Է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների եւ խաղաղ քաղաքացիների թվում կորուստներ չկան»,- նշել Է աղբյուրը:

Ապրիլի 9-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը դիմագրավել են Իսրայելի հրթիռային գրոհը Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կիլոմետր) երկրնքում: Հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածությունից: Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախներ են դարել շիաների իրանամետ կազմավորումների ռազմամթերքի պահեստները, անօդաչու թռչող ապարատների հավաքման ձեռնարկությունները եւ հրթիռային զենքի մշակման կենտրոնը: Naharnet պորտալի տվյալներով՝ Համայի նահանգի վրա հարձակումը դարձել տարեսկզից Սիրիայի դեմ Իսրայելի՝ թվով ութերորդ ագրեստիվ գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: