Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն. ընդդիմության հետ Արցախ չմեկնած և կուսակցության շահերն Արցախից վեր դասող Վանեցյանը «Ազատության» հրապարակում է

«Ես եկել եմ «Ազատության» հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն, ուզում եմ լինել այստեղ, շփվել բոլորիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անենք։ Հարգել՛ի հայրենակիցներ, հարգել՛ի ժողովուրդ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ եկեք «Ազատության» հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն ՀՀ-ի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- իր ուղիղ եթերում հայտարարեց ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապրիլի 12-ի ԱԺ նիստի աշխատանքներին և ընդդիմության ակցիային չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն հիմա բոլորին հրավիրում է «Ազատության» հրապարակ։

Վանեցյանը ընդդիմության հետ Արցախ չէր մեկնել, քանի որ կուսակցական գործերով էր զբաղված եղել, ինչպես հայտնել էր խոսնակը։

Նա նշել էր, որ Վանեցյանը կուսակցական գործերով է զբաղված՝ գործուղումներ ունի, սակայն կիսում է ընդդիմության դիրքորոշումները, տեղյակ է ընդդիմության որոշումների մասին։