Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեներալ-կուսակցապետ Վանեցյանը ժամանակին ասում էր՝ ավելի լավ կլիներ Արցախը լրիվ տայինք, հիմա նստացույց է անում իբր հանուն Արցախի․ վարչապետի՝ Մոսկվայի այցից առաջ, սկսել են վարչապետի դիրքերը թուլացնող դավաճանական միջոցառումներ կազմակերպել․ Եղիազարյան

Քաղաքականություն
17:33, 17 апрель 2022
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Բա որ ասում եմ սրանք սրբություն չունեն։ Ինչպես մայրս էր ասում,էս ազիզ օրով,սրանք «Ազատության» հրապարակում յալանչիություն են անում։

Գեներալ-կուսակցապետ Վանեցյանը ժամանակին ասում էր, որ ավելի լավ կլիներ Արցախը լրիվ տայինք,հիմա Մոսկվայից վերադառնալուց հետո, նստացույց է անում իբր հանուն Արցախի։

Վարչապետի՝ Մոսկվայի այցից առաջ, սկսել են իրենց հակապետական, հակաազգային, վարչապետի դիրքերը թուլացնող դավաճանական միջոցառումներ կազմակերպել։

Ոչինչ չի ստացվելու,նորից ձախողվելու եք։

Ավելի լավ է ձու «կռվացրեք»։