Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ գրասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար. Վաղարշակ Հակոբյան

Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ գրասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար. Վաղարշակ Հակոբյան
Քաղաքականություն
16:35, 18 апрель 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նորմալ է համարում, որ ընդդիմադիր գործիչները և մասնավորապես, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:

Նրա խոսքով, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այնտեղ ապրող քաղաքացիները կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը ակցիաների միջոցով:

«Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ գրասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար, քան Ազգային ժողովի իր աշխատաենյակն է, որովհետև ես առմվազն չեմ հիշում, որ պարոն Վանեցյանը խորհրդարանական ակտիվությամբ փայլի», -ասել է Վաղարշակ Հակոբյանը: