Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Բաբայանը կուսակցություն է ստեղծում․ հնարավոր է՝ մասնակցի՞ արտահերթ ընտրություններին

Սամվել Բաբայանը կուսակցություն է ստեղծում․  հնարավոր է՝ մասնակցի՞ արտահերթ ընտրություններին
Քաղաքականություն
18:01, 23 март 2021
Մեր ունեցած տեղեկություններով՝  Հայաստանում արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 

Այդ նպատակով Սամվել Բաբայանը փորձում է Հայաստանում  նոր կուսակցություն ստեղծել եւ դրանում ներգրավվել փորձառու եւ կրթված կադրերի, այդ թվում՝ ուսանողների եւ երիտասարդների։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սամվել Բաբայանից, սակայն նրա հեռախոահամարն անհասանելի էր։

«Միասնական Հայրենիք» կուսակցության մամլո ծառայության պատասխանատու Անուշ Դոլուխանյանը  Civic.am-ի հետ զրույցում չհերքեց մեր ունեցած տեղեկությունը։ Պատասխանելով հարցին, թե Սամվել Բաբայանը կուսակցություն է ստեղծում, որպեսզի մասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Դոլուխանյանն ասաց․ «Չեմ կարող մեկնաբանություն տալ, առաջարկում եմ սպասել պաշտոնական տեղեկատվության։ Եթե որոշում կայացվի մասնակցել ընտրություններին՝ Սամվել Բաբայանն այդ մասին կհայտարարի»։