Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի

Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի
Քաղաքականություն
21:59, 19 апрель 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

ԵՄ ներկայացուցիչը այդ հանդիպումը բնորոշել է որպես «սուբստանտիվ» (առարկայական). «Այսօր առավոտյան սուբստանտիվ հանդիպում ունեցա նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու զարգացումները Բրյուսելում առաջնորդների հանդիպումից հետո»,-գրել է Կլաարը թվիթերյան իր էջում։