Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Չավուշօղլու

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Չավուշօղլու
Քաղաքականություն
11:06, 21 апрель 2022
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի:

CNN Turk-ին տված հարցազրույցում Մևլյութ Չավուշօղլուն պնդել է, որ Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա պատժամիջոցներին, ուստի չպետք է սպասել Անկարայի պատժամիջոցներին Մոսկվայի դեմ։

Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում հանդիպման առաջարկը դեռ սեղանին է, սակայն նման հանդիպման ժամկետների և հնարավորության մասին խոսելը վաղաժամ է։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ։

Թուրքիան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներին առաջարկում է հանդիպել Ստամբուլում կամ Անթալիայում, նման հանդիպում հնարավոր է մոտ ապագայում։