Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը զավթելու անկուշտ ցանկությունն իրականացնելու ճանապարհին պատրաստ են պղծել յուրաքաչյուր սրբություն՝ Եռաբլուրից մինչև Ծիծեռնակաբերդ․ Լյովա Եղիազարյան

Իշխանությունը զավթելու անկուշտ ցանկությունն իրականացնելու ճանապարհին պատրաստ են պղծել յուրաքաչյուր սրբություն՝ Եռաբլուրից մինչև Ծիծեռնակաբերդ․ Լյովա Եղիազարյան
Քաղաքականություն
19:19, 21 апрель 2022
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քոչարյանի անձնական օգտագործման դաշինքը և նրա կամակատար դաշնակները հերթական սրբապիղծ քայլն են անում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ավանդական ջահերով երթը օգտագործելու են իրենց կեղտոտ քաղաքական շահերի համար և նպատակ ունեն հավաքված բազմության միջոցով ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը։

Արդեն քանի օր է, ինչ նրանք հայտարարում են, որ մի քանի օրից ժողովուրդը ականատես կլինի նրանց պայքարին ու խոստանում են անակնկալներ։

«Ջահերով երթին տասնյակհազարավոր մեր հայրենակիցների ներկայությունը,- լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը», -ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Իշխանությունը զավթելու անկուշտ ցանկությունը իրականացնելու ճանապարհին նրանք պատրաստ են պղծել յուրաքաչյուր սրբություն՝ Եռաբլուրից մինչև Ծիծեռնակաբերդ։