Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սերժ Սարգսյանը խոսելու է․ լինելու է հուժկու ընդվզում»․ խոստանում է ՀՀԿ խոսնակը

«Սերժ Սարգսյանը խոսելու է․ լինելու է հուժկու ընդվզում»․ խոստանում է ՀՀԿ խոսնակը
Քաղաքականություն
14:24, 12 февраль 2021
«Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է»,- այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով․ «Չեմ բացառում, որ այդ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն, որովհետև ես այն կարծիքին եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց լուման են դրել անկախ Հայաստանի ու Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից»։ 

Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ թիմով ապացուցել է, որ ինքն ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունն, այլ նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը․ «Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար», - ասել է ՀՀԿ խոսնակը։

Նա ասել է, որ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, «Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը»։

«Լինելու է ընդվզման ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել»․- հայտարարել է 16-ի շարժման ներկայացուցիչը, որը մի քանի հազար համախոհից ավելի չի կարողանում հավաքել հրապարակներում։