Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Քաղաքականություն
19:11, 22 апрель 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է նա։

Շառլ Միշելը նաև նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին իրենց երկխոսության գործում աջակցելու հարցում։