Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության պատվիրակությանը

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության պատվիրակությանը
Քաղաքականություն
12:02, 23 апрель 2022
Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ. տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար: