Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեզ մոտ էլ ես չեմ տեսնում ազնվություն դատական իշխանությունը իրապես կայացնելու համար»․ Տարոն Սիմոնյանը՝ Իմ քայլին»

«Ձեզ մոտ էլ ես չեմ տեսնում ազնվություն դատական իշխանությունը իրապես կայացնելու համար»․ Տարոն Սիմոնյանը՝  Իմ քայլին»
Քաղաքականություն
12:20, 24 март 2021
ԱԺ-ում տեղի ունեցավ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը, որին կարող էին մասնակցել առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝   Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։ 

Խմբակցությունների անունից ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայցուցիչ Տարոն Սիմոնյանն ասաց, որ երկու թեկնածուներն էլ ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և հարգանք իրավաբանական համայնքում, ուստի երկուսից ցանկացածի ընտրությունը իրենք դրական կգնահատեն։ Սիմոնյանը հավելեց, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջին երեսուն տարիների ընթացքում, հատկապես դատական իշխանության կայացման բնագավառում, միանշանակ չի կարելի ասել, որ ազնիվ քայլեր են եղել դատական համակարգը կայացնելու, որովհետև տարբեր իշխանությունների պարագայում, յուրաքանչյուրը ձգտել են ձևավորել դատական իշխանությունն այնպես, ինչպես իրենք են գտել իրենց հարմար, և խոսքն ուղղելով գործող իշխանությանը՝ ասաց․ «Ցավոք սրտի դուք էլ բացառություն չեք, և ձեր մոտ էլ ես չեմ տեսնում ազնվություն դատական իշխանությունը իրապես կայացնելու համար և անկախ դատական համակարգ ստեղծելու համար։ Այդ ազնվությունը չի տեսնում նաև մեր հասարակությունը»։

Սիմոնյանը նշեց, որ ինքը հույս չունի, որ գործող իշխանության օրոք դատական համակարգը կառողջանա։