Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռեւանշիստները չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, փորձում են փակել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը․ Արթուր Հովհաննիսյան

Ռեւանշիստները չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, փորձում են փակել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
15:37, 26 апрель 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորհրդարանում հայտնված ռեւանշիստներն այս օրերին  չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը։ 

 Նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող ու  պատերազմի ընթացքում իր զինվորներին լքող ու փախչող նախկին հրամանատարներ, պատերազմի օրերին բանակից փախած ու Երևանում պետական շենքեր ջարդողներ եւ շատ այլ հակապետական տարրեր հավաքվել են իրար գլխի, որպեսզի կրկին Արցախն օգտագործեն, որպես իշխանության ձեւավորման աղբյուր։ 


 Նրանք ասում են, որ սա իրենց վերջին փամփուշտն է` մոռանալով, որ 2021 թվականի  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժողովուրդն արդեն վերջին փամփուշտն օգտագործել է, եւ անվրեպ։ 


 Այն ինչ անում են Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի բանդաները դիմադրություն չէ իշխանությանը, այլ դիմադրություն է ժողովրդավարությանը, խաղաղությանը, պետականությանը եւ ժողովրդին։  


 Ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը չունի այլընտրանք, եւ մենք մեր ժողովիդի հետ այն պաշտպանելու ենք ամեն գնով»։