Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղամ Մանուկյանը չեկավ կառավարություն, քանի որ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ներողություն խնդրեց

Գեղամ Մանուկյանը չեկավ կառավարություն, քանի որ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ներողություն խնդրեց
Քաղաքականություն
13:28, 24 март 2021
ՀԿԴ-ական   Գեղամ  Մանուկյանն այսօր ժամը  12։30 ին պետք է գար  ՀՀ Կառավարության շենք՝ պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ՝ նրա հրապարակած լուսանկարի առիթով։
Վերջինս  Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան, մինչդեռ այն արվել էր տարիներ առաջ Ուկրաինայում։

Փողոցը աղբանոց էր հիշեցնում։  «Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր նա` նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները աղբի  մեջ են թողել Բաղրամյան պողոտան՝ հեռանալուց հետո։ Գեղամ Մանուկյանը քիչ առաջ ՖԲ-ով հայտնեց, որ չի գալու քանի որ Տարոն Չախոսյանը ներողություն է խնդրել։

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել էր  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում ։