Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն այստեղ այլևս չի լինելու իշխանություն, հակառակը կնշանակի Հայաստանի վերջը․ Ռոմիկ Մխիրթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանն այստեղ այլևս չի լինելու իշխանություն, հակառակը կնշանակի Հայաստանի վերջը․ Ռոմիկ Մխիրթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19:05, 26 апрель 2022
Այն ինչ այս օրերին կատարվում է Երևանում և ընդհանրապես Հանրապետությունում դժվար է գնահատել որպես ընդդիմադիր շարժում։

Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքկան խորհրդի անդամ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը։ 
 
«Քիչ առաջ տեսա, որ Կոմիտասում անվադողեր են շարել, փողոց են փակել, դա նորմալ է քաղաքական ինչ-որ ձև է, բայց ժողովուրդ ջան, մոռացել եք, որ դիրքերում անվադողեր են պետք, ախր այդ պայքարը ստեղ չի, Արցախ փրկելը Երևանում չի, սահման պահելը Երևանում չի։ Արցախի համար բոլոր մտահոգ մարդիկ այսօր սահմանում են, բոլորն էլ աշխատում են ինչ-որ բանով պիտանի լինեն Արցախին, մեր սահմաններին։ Ես այսօր ում հետ խոսում եմ համախմբման կոչ եմ անում, ասում եմ՝ բոլորս միանանք, համախմբվենք, պետությունը ոտքի հանենք։ Հայաստանը, որ հզորացավ, բնական է, որ Արցախն էլ է հզորանալու»,-ասաց Ռոմիկ Մխիթարյանը։           
 
Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չի հասկանում, որ այսուհետ ժողովուրդն է որոշում և չի կարող բռնի ուժով որևէ բան լինել։

  Խոսելով նաև ընդդիմադիր շրջանակների կողմից մարզերում տարածվող այն տեղեկության մասին, թե իրենք Երևանում իշխանությունը վերցրել են՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ իրենց կառույցներից նման ահազանգ չեն ստացել։

«Սա նրանց վերջին շանսն է, որովհետև, եթե չհասնեն իրենց նպատակին, իսկ միանշանակ է, որ չեն հասնելու իրենց նպատակին, ոչնչանում են, փոշիանում են այլևս, որպես քաղաքական ուժ։ Ուղղակի ինձ համար շատ զարամանալի է, որ լուրջ քաղաքական ճանապարհ անցած ուժերը, լծվել են այդ մի մարդու երազանքն իրականացնելուն, այդ մի մարդուն բերել իշխանության։ Չի լինելու դա, Ռոբերտ Քոչարյանն այստեղ այլևս չի լինելու իշխանություն, հակառակ դեպքում դա նշանակում է Հայաստանի վերջը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան