Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկեղծ չեք, դուք՝ մի քանի ծնողներդ, երբ ասում եք, որ ոչ ոք ձեզ չի ուղղորդում ու կապ չունեք նախկին հանցագործների հետ․ Լյովա Եղիազարյանը՝ զինծառայողների հարազատներին

Անկեղծ չեք, դուք՝ մի քանի ծնողներդ, երբ ասում եք, որ ոչ ոք ձեզ չի ուղղորդում ու կապ չունեք նախկին հանցագործների հետ․ Լյովա Եղիազարյանը՝ զինծառայողների հարազատներին
Քաղաքականություն
10:45, 27 апрель 2022
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անկեղծ չեք, զինծառայողների սիրելի հարազատներ։

Անկեղծ չեք, երբ ասում եք,որ ոչ ոք ձեզ չի ուղղորդում,որ դուք՝ մի քանի ծնողներդ կապ չունեք նախկին հանցագործների հետ:

Բա Ազատության հրապարակում արդեն քանի օր է ե՞ս եմ ջանջիգյար անում Վանեցյանի հետ, ե՞ս էի մասնակցում ձեր բողոքի ակցիային Ազնավուրի հրապարակում ու առաջնորրդում դեպի դատախազություն, թե՞ բորենիների բանդան։

Բա երեկվա երթից ժամանակ,երբ դատախազությանը մոտեցավ քոչարյանական կույտը, ե՞ս էի փաթաթվում Վարդևանյան Արամին։

Անկեղծ կլինեիք,եթե ոչ ոքի չթողնեիք մոտենալ ու խորհուրդներ տալ ձեզ։

Դուք լավ էլ հասկանում եք,որ ձեր վիշտն ու կսկիծը նախկին հանցագործներն օգտագործում են իշխանությունը զավթելու համար ու ձեզանից ոմանք նպաստում են դրան։

Դուք մի քանի հոգի եք ու չեք արտահայտում բոլոր հարազատների կարծիքը։

Թոթափեք ձեզ, ձեր անձեռնմխելիության բարդույթից»։