Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, եղել է Հադրութի ուղղության պատասխանատուն․ հիմա Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, մյուս ՀՅԴ-ականները, ՀՀԿ-ականներն ու չեկիստ գեներալները ասում են՝ Հադրութը դավաճանաբար հանձվել է

Քաղաքականություն
18:13, 27 апрель 2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․

«Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, որ ՊԲ հրամանատարի տեղակալ էր, պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղության պատասխանատուն։ 

Հիմա, երբ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, մյուս դաշնակցականներն ու հանրապետականներն ու չեկիստ գեներալները ասում են՝ Հադրութը դավաճանաբար հանձնվել է, զոհվածների ծնողներն ասում են՝ որ իրենց տղաներին ասել են․

 «Նիկոլը հողերը ծախել է, կռվելն իմաստ չունի»։ Կարո՞ղ է պատահել, որ դավաճանաբար հանձնողը ու կռվող տղերքին նման բան ասողը, հետո Երևանում վարչապետին դավաճան ասողը իրար հետ փոխկապակցված են ավելի, քան թվում է։ 

Այս բոլոր հարցերը, իհարկե, քննվելու են քննիչ հանձնաժողովում, տղերքը պատմելու են, թե իրենց ովքեր են ասել էդ դավաճանական տեքստերը, ովքեր են համոզել չկռվել ու թե ովքեր են այդ ասողների հարազատներն ու քաղաքական տերերը»։