Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև պայքարի հաղթական ավարտը տուն չգնալու խոստում տված Թագուհի Թովմասյանը Շվեյցարիայում է

Մինչև պայքարի հաղթական ավարտը տուն չգնալու խոստում տված Թագուհի Թովմասյանը Շվեյցարիայում է
Քաղաքականություն
20:07, 27 апрель 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ հայաստանցի պաշտոնյաներն ընթրում են շվեյցարական DCAF-ի տնօրենի հետ: Հետաքրքիրն այն է, որ լուսանկարում նրանց հետ  նույն սեղանի շուրջ է նաև ՊՈՒ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ասել էր, որ «գործողությունների մեկնարկը տրված է, վճռականության պակաս բացարձակ չկա, հետևողական գնալու են մինչև վերջ, ու մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից տուն չեն գնալու»։