Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն պատրաստ է երկար տարիներ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է երկար տարիներ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ
Քաղաքականություն
20:33, 28 апрель 2022
«ՆԱՏՕ-ն պատրաստ է երկար տարիներ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ խորհրդային ժամանակների սպառազինության փոխարեն արևմտյան ժամանակակից համակարգեր ձեռք բերելու հարցում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
 
«Մենք պետք է պատրաստ լինենք: Հավանականությունը մեծ է, որ այս պատերազմը կձգվի ամիսներ և տարիներ»,- մտահոգություն է հայտնել Ենս Ստոլտենբերգը։
 
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը կշարունակի ճնշում գործադրել ՌԴ նախագահի վրա, և տնտեսական, ինչպես նաև ռազմական օգնության տրամադրել Կիևին։
 
Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային արդեն առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն են տրամադրել։